Հովհաննես Շարամբեյանին նույնիսկ իր մահից 35 տարի անց ժպիտով ու սիրով են հիշում բոլոր նրանք, ովքեր գնահատում են ժողովրդական արվեստը։ Նրան մինչև հիմա էլ «Մեր Վանիկ» են անվանում ու վառ պահում նրա հիշատակը՝ շարունակելով վարպետի գործը։
Տաղանդավոր նկարիչը, գիտակցելով ժողովրդական արվեստների դերն ու նշանակությունը, վերածնեց հայկական ասեղնագործությունը, դարբնությունը, փայտարվեստը, կավագործությունը, հիմնեց Ժողարվեստի թանգարանը։

Իսկ Դիլիջանում վերականգնեց «Քյարամի քուչա» թաղամասն ու այնտեղ բացեց Ժողարվեստի թանգարանի դիլիջանյան մասնաճյուղը։ Այս տարի լրանում է Մեր Վանիկի ծննդյան 95-ամյակը։




