Ագուլիսի Սուրբ Թովմա վանքը 17-րդ դարում հայտնի էր որպես մշակութային խոշոր դպրոցների ու գրչության կենտրոն: Նա այդ դպրոցի տաղանդավոր ներկայացուցիչներից էր:
Բնությունը նրան ընծայել էր նաև բանաստեղծի, երաժշտի և երգչի շնորհներ: Երբեք չդադարեց զբաղվել մանրանկարչությամբ և ստացավ «Նաղաշ» պատվանունը, որը դարձավ նրա անունը, իսկ Հովնաթանը՝ իր ժառանգների ազգանունը:




