
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման» ծրագրից օգտվելու համար քաղաքացին կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում շահառու Դավիթ Մարգարյանը պատմում է, թե ինչպես է տեղեկացել ծրագրի մասին և տրամադրված աջակցությունն ինչպես է օգնել իր ընտանիքին:
«Ընտանիքում 12 երեխա ենք, ծրագիրը մեզ շատ օգնեց․․․պետք է աշխատես, որ ապրես»,- ասում է նա:




