ԿարևորՀասարակություն

Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն այս պահին չկա. ԱԳՆ մամուլի քարտուղար

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ հարցին:

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք ԱԳՆ հետ կապ հաստատել թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ [email protected] էլ.փոստի միջոցով»,- նշված է պատասխանում ։

Կարդացեք նաև

Back to top button