
Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ։ Նշանակման որոշումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է այսօր։
Տիգրան Բարսեղյանը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանն էր եւ համարվում էր Նարեկ Սարգսյանի ամենահավանական փոխարինողը։
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանն այսօր նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ։




