
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին այսօր Իսրայելի պետության ոչնչացման կոչ Է արել: Ելույթ ունենալով Թեհրանում կայացած զանգվածային հանրահավաքում, որը նվիրված Էր մի շարք մահմեդական երկրներում նշվող Պաղեստինի օրվան, նա հրեական պետությունը անվանել Է «չլավացող վերք» իսլամական աշխարհի մարմնի վրա, որը պետք Է հեռացվի:
Ռոուհանին պաշտոնապես նախագահի պարտականությունների կստանձնի վաղվանից Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո: Օգոստոսի 4-ին արդեն Թեհրանում տեղի կունենա գործադիր իշխանության նոր ղեկավարի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը, որին 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ հրավիրված են օտարերկրացի հյուրեր:
Իսրայելի վերաբերյալ Իրանի բարեփոխական համարվող նորընտիր նախագահի հայտարարությունները, փաստորեն, համահունչ են Իսլամական Հանրապետության արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունների հետ:




