ԿարևորՀասարակություն

ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին

ԿԸՀ-ն արտահերթ նիստում այսօր որոշեց փոխել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրերը:

2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հետ կապված ԿԸՀ-ին առաջարկվել է վերանայել սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը:

Ըստ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի՝ կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ ևս կան, որոնք պետք է լուծել ու պատշաճ կազմակերպել ՏԻՄ ընտրությունները, որոնք իրենց մասշտաբով ամենամեծն են:

ԿԸՀ-ն որոշեց՝ նախատեսված ՏԻՄ ընտրությունների օրերը՝ սեպտեմբերի 26 և հոկտեմբերի 17 փոխել և նշանակել հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին:

Կարդացեք նաև

Back to top button