
Ոստիկանությունն այսօր թույլ չի տվել Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակիցներին, որոնք պահանվում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի եւ «Երեւան տրանս» ՓԲԸ տնօրենի հրաժարականը, վրան տեղադրել։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստացել է առգրավված վրաները վերադարձնել ավելի ուշ, իսկ ցուցարարներին տրամադրել անձրեւանոցներ։
Փոխստիկանապետը հայտարարել է, որ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն վրան տեղադրել։




