Նրա կատարումներն աչքի են ընկել մատուցման մեծ վարպետությամբ, նուրբ արտահայտչամիջոցներով ու անմիջականությամբ:
Ավելի քան 20 օպերային կերպարներ է մարմնավորել, որոնց շարքում, սակայն, անմոռաց պիտի մնա նրա կերտած Անուշը Արմեն Տիգրանյանի համանուն օպերայում: