ԿարևորՍպորտ

Լեւոն Արոնյանը եզրափակիչում պարտվել է Մագնուս Կարլսենին

Կայծակնային խաղի San Fermin Masters Final օնլայն մրցաշարի եզրափակիչում Լեւոն Արոնյանը մրցել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Հայ գրոսմայստերը պարտություն է կրել ութ պարտիայում՝ 3։5։ Չորս հաղթանակ է տարել Կարլսենը, երկու հաղթանակ՝ Արոնյանը։ Երկու պարտիա ավարտվել է ոչ ոքի։

Կարլսենը հաղթանակի համար ստացել է 20 հազար եվրո, Արոնյանը՝ 12 հազար եվրո։ Մրցանակային հիմնադրամն ընդհանուր առմամբ 50 հազար եվրո է:

Կարդացեք նաև

Back to top button