
Լեւոն Արոնյանը դուրս է եկել կայծակնային խաղի (բլից) San Fermin Masters Final օնլայն մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում հայ գրոսմայստերը մրցել է չինացի Դին Լիրենի հետ եւ հաղթանակ տարել 8 պարտիայում՝ 5։3 (3 հաղթանակ, 4 ոչ ոքի, 1 պարտություն)։
Եզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի դիմակայության հաղթողը։




