ԿարևորՀասարակություն

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կզրկվի՞ ազատությունից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 11-ի որոշմամբ բավարարվել է դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու մասին։

Ըստ ԿԸՀ–ի որոշման, հուլիսի 10-ին նախատեսված նիստը  հետաձգվել էր, քանի որ պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանը դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով «իր նկատմամբ քրեական հետապնդումհարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին եւ իրացնել իր իրավունքը։

Չնայած նիստը նշանակվեց հուլիսի 11-ին, ու Զաքարյանը ծանուցվել էր նիստի տեղի ու ժամանակի մասին, բայց նիստին թեկնածուն  չներկայացավ։

Հուլիսի 9-ին Մխիթար Զաքարյանը հրաժարվել էր համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պատճառաբանելով, որ վերցնում է ԱԺ պատագմավորի մանդատը։

Կարդացեք նաև

Back to top button