ԿարևորՀասարակություն

Վարդենիսում և Ճամբարակում բանակ են ճանապարհել նորակոչիկներին

Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Վարդենիսի և Ճամբարակի բաժանմունքներից Հայոց բանակ են ճանապարհվել Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների նորակոչիկները:

Հանդիսավոր արարողությունների ընթացքում հնչել են շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսեր՝ ուղղված նորակոչիկներին և նրանց հարազատներին:

«Տղաների տրամադրությունը բարձր էր, ոգին՝ մարտական: Բոլորն էլ քաջ գիտակցում էին, որ մեկնում են բանակ՝ Հայրենիքի հանդեպ իրենց ծառայողական պարտքը կատարելու համար»,- նշված է Գեղարքունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:

Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ամառային զորակոչը կշարունակվի մինչև օգոստոս ամիսը:

Կարդացեք նաև

Back to top button