
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի գլխավոր վարչությունը խորհուրդ է տալիս Սոչիի զբոսաշրջիկներին զերծ մնալ ծով, ափեզրեր, լեռներ ու անտառներ այցելելուց:
Երկուշաբթի սպասվում են անձրևներ ամպրոպով և կարկուտով, ինչպես նաև քամու ուժգնացում:
Արտակարգ իրավիճակների դեպքում զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության միջոցառումները՝
սահմանափակել մուտքը լեռնային, անտառային տարածք
ձեռնպահ մնալ ծովային տարածքներ դուրս գալուց
ձեռնպահ մնալ էքսկուրսիաներից ծովում և լեռներում
Զբոսաշրջիկներին խնդրում են նաև մեքենաները չկանգնեցնել գովազդային վահանակների, թույլ ամրացված կառույցների, էլեկտրահաղորդման գծերի և ծառերի մոտ:
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ Սոչիի Խերոտա և Մացեստա գետերի մակարդակը հասել է կրիտիկականի և բնակիչներին կոչ են անում հավաքել անհրաժեշտ իրերը՝ հնարավոր տարհանմանը պատրաստ լինելու համար։
«Ձայնային շչակները միացվել են բնակչությանը հնարավոր հեղեղումների ու գետերի ափերից դուրս գալու մասին հայտնելու համար։ Մարդկանց հորդորում են հանգստություն պահպանել, նախապատրաստել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը, եթե իրավիճակը ստիպի տարհանում սկսել»,- նշված է հաղորդագրության մեջ։




