ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական դատարանը 2 հայ ռազմագերու դատապարտել է 4 տարվա, իսկ 12 ռազմագերու՝ 6 ամսվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերիների դատավարությունը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար» պահանջել էր 2 ռազմագերու դատապարտել 5 տարվա ազատազրկման, մյուսներին՝ 2 տարվա ազատազրկման:

Բաքվի դատարանը որոշում է կայացրել 2-ին դատապարտել 4 տարվա, 12-ին՝ 6 ամսվա ազատազրկման: Մնացած մեղադրանքները նրանց վրայից հանվել են։

Ի սկզբանե նրանք մեղադրվում էին «ահաբեկչություն և դիվերսիա կազմակերպոլու», «ապօրինի զենք ձեռք բերելու, տեղափոխելու և կրելու», «սահմանն ապօրինի հատելու» մեջ։

Կարդացեք նաև

Back to top button