ԿարևորՄշակույթ

Համազգային թատրոնը Չեխովյան 15-րդ փառատոնում է. ռուսաստանյան լրատվամիջոցների անդրադարձը

Համազգային թատրոնը հունիսի 26, 27-ին մասնակցում է Չեխովյան 15-րդ հեղինակավոր փառատոնին՝ ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Փափլիկը» ներկայացմամբ, որը բեմադրվել է Գի դը Մոպասանի համանուն նովելի հիման վրա:

Պայծառ, դինամիկ ներկայացումը, նուրբ և ցնցող հումորով, պատմում է ճշմարիտ և կեղծ հայրենասիրության, անձնական շահի և դավաճանության, բարձրաստիճան մարդկանց ստորության և ընկածների հոգու մաքրության մասին:

«Ես դիմեցի Մոպասանտի «Փափլիկին», քանի որ նյութը շատ հարմար էր դերասանների համար, և որ ինձ շատ դուր է գալիս հեղինակի լեզուն, սրամտրությունը, հեգնանքը, հումորը: Եվ, իհարկե, կարևոր է, որ հեղինակը փորձում է ներթափանցել մարդկային բարդ հարաբերությունների բնույթի մեջ: Եվ գիտեք, այս ներկայացումից հետո առաջին անգամ ես հասկացա, որ արդեն պատրաստ եմ աշխատել այնպիսի մեծ գործերի հետ, ինչպիսին է Չեխովի «Բալենու այգին» պիեսը, որի մասին վաղուց մտածում եմ», — ասել է ՌԻԱ Նովոստիին Գրիգորյանը:

Ներկայացմանն անդրադարձել է նաև ռուսաստանյան առաջին ալիքը՝ 1TV.ru-ն.

«Ներկայացումն ամբողջովին սև ու սպիտակ գույների մեջ է: Սա էլ ավելի է սրում ​​զգացողությունը, որ հերոսները կարծես մամուլի էջերից են կամ համր ֆիլմից: Արտիստներն ունեն իրենց խորեոգրաֆիան և իրենց արտահայտիչ պլաստիկան: Նրանք հմտորեն ծաղրում են պատմական պահի շինծու լրջությունը ՝ միաժամանակ ներթափանցում են մարդկային հարաբերությունների էության մեջ»:

Դերերում են ՝ Վարշամ Գևորգյանը, Տաթև Ղամբարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը, Ստեփան Ղամբարյան

Կարդացեք նաև

Back to top button