ԿարևորՀասարակություն

Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ազատ է արձակվել

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը բավարարվեց։

Արմեն Չարչյանը ձերբակալվել էր ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով:

Հունիսի 18-ին Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության մեջ Չարչյանը հորդորել, պահանջել է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին: Նա ասել է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։

Կարդացեք նաև

Back to top button