
Առավոտյան ժամը 8-ին Հայաստանում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Հայնրապետության 38 ընտրատարածքներում ձեւավորվել է 2 008 ընտրատեղամաս: Ըստ ընտրողների ռեգիստրի ՝ քվեարկելու իրավունք ունի 2.578.678 քաղաքացի:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
Ազատություն կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք
«Միասնական հայրենիք» կուսակցություն
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Մեր տունը Հայաստանն է կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Հայոց հայրենիք» կուսակցություն
Ազատ հայրենիք դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
«Շիրինյան- Բաբաջանյան ժողոդրդավարների դաշինք»
«Ազգային օրակարգ» կուսակցություն
«Վերելք» կուսակցություն
Ազատական կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Հայաստան» դաշինք
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Ընտրություններին հետեւում են 19 տեղական և 8 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քվեարկությունը կավարտվի 20: 00-ին: Քվեարկության նախնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 21-ին, ժամը 20: 00-ին:




