ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիներին պահում են քաղաքական սակարկությունների համար․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ գրասենյակը հրապարակել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների քննարկումից մի հատված, որից կից գրել է՝ սա անհերքելի ապացույց է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիներին պահում են քաղաքական սակարկությունների համար:

1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. 

2)իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք. 

3) միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են. 

4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար: 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել: 

Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին:  

https://www.facebook.com/100017676420633/videos/874047149861158

Տես նաև՝

Ալիևի և Էրդողանի ավտոբուսային զրույցը՝ գերիների հարցով նոր ապացույց ՄԻԵԴ-ում

Կարդացեք նաև

Back to top button