ԿարևորՀասարակություն

Նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին․ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ

Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ։ Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47)։ Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով՝

հ.22 երթուղի՝Սպանդարյան կայարան – ՀԱԹՍպանդարյան կայարան (ս.կ.)

-Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ-Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի-Գ.Հասրաթյան-Սեբաստիայի-Րաֆֆու փողոցներ-ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.) 

հ.46 երթուղի՝Նազարբեկյան թաղամաս – Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիԵՑԻՆազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (ս.կ.) – Սիլիկյան նոր խճուղի – Շիրազի – Ջանիբեկյան – Աբելյան – Շինարարների – Արզումանյան – Հալաբյան – Կիևյան փ-ներ – Մարշալ Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Գր.Լուսավորչի – Ագաթանգեղոսի – Խանջյան – Վարդանանց – Ե.Քոչարի փ-ներ – Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):

Հետադարձը`նույնը մինչև Ջանիբեկյան – Բաշինջաղյան – Մազմանյան փ-ներ, շարունա-կությունը նույն ուղեգծով։

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Կարդացեք նաև

Back to top button