ԿարևորՀասարակություն

Առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։

ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը պետք է ներկայացնի՝

  • Դիմում` ուղղված տնօրենին:
  • Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում:
  • 2 լուսանկար՝ 3×4 չափսի:

ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք, երեխայի առցանց հայտագրման ծածկագիրը (կոդը) և այլն։

Դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ:

Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:

Կարդացեք նաև

Back to top button