
Միմիայն տաղանդի ուժին ես չեմ հավատում: Առանց քրտնաջան աշխատանքի այն կթուլանա, կցամաքի՝ ինչպես անապատի ավազների միջով հոսող առուն․ Ֆյոդոր Շալյապին:
Երգիչ, օպերային դրամատիկ դերասան, նաև քանդակագործ, նկարիչ, գրելու ձիրքով օժտված անձնավորություն։ Նա ծնվեց ցարական Ռուսաստանում՝ 1873 թվականին, մեծ համբավ ձեռք բերեց Խորհրդային Միության տարիներին:
Նրա ձայնը, կատարելաոճը, արտիստիկ տաղանդը շատ շատերի համար չափանիշ դարձան: Հիասքանչ, հզոր «Բաս»-ը թնդում էր Եվրոպայի լավագույն օպերային թատրոնների բեմերից:




