ԿարևորՀասարակություն

Թեհրանի երեք փողոցներ վերանվանվել են Հայ նահատակների անուններով

Սասուն հայաբնակ քաղաքամասի «Արաստու» փակուղին «Հինգերորդ» և «Իններրորդ» փողոցները հերթականութեամբ վերանվանվեցին նահատակներ Վարդան Աղախանեանի, Ալֆրէդ Գաբրիի և Փայլակ Ավետեանի անուններով, հայտնում է Pars Today-ը։

«Իրանը մի բուրաստան է, որ իւրաքանչիւր ծաղիկ իր իւրայատուկ բոյրն ունի: Իրանում առկայ բազմազանութիւնը, մի գեղեցիկ համադրութիւն է ստեղծում: Տարբեր ազգութիւններ ու դաւանանքներ իրենց մնայուն աւանդոյթներով և սովորոյթներով սիրելի Իրանը առաւել գեղեցիկ ու յարետեւ են դարձնում:

Իրանը բազմազանութեամբ հանդերձ, միասնական է, երեւոյթ որ բխում է հայրենասիրութիւնից։ Զգացողութիւն, որ արի եւ քաջ մարդկանց մղեց զոհաբերելով իրենց կեանքը լինել իրանեան երկրակամարի աստղերը։ Այո, այն նահատակները, որոնց անուններով զարդւեցին երկրի փողոցները, այն էլ առանց կրօնական խտրականութեան: Նահատակ Զարէի, Նահատակ Հարաչ Թորոսեան, Նահատակ Մադանի, Նահատակ Հրանդ Աւանէսեան, Նահատակ Մահդաւի և Նահատակ Զօրիկ Մուրադեան և այլն: Նրանց յիշատակը միշտ փառաւոր»,-գրում է կայքը:

Կարդացեք նաև

Back to top button