ԿարևորՀասարակություն

Բարեկարգվում են Կապանի Բաղաբերդ թաղամասի բակերը

Սյունիքի մարզպետի տեղական Նարեկ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Կապանի Բաղաբերդ թաղամասում ընթացող բարեկարգման աշխատանքների մասին, հետրյալ գրառմամբ.

««Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 16.11.2006թ. N 1708-Ն որոշմամբ հաստատված 2020 թվականի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կապան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են Բաղաբերդ թաղամասի թիվ 6, 7, 8, 9, 10 և 12 շենքերի բակերի նորոգման աշխատանքները.

  • պայմանագրային արժեքը` 197586000 ՀՀ դրամ
  • պետական ֆինանսավորման մասնաբաժինը՝ 118551600 ՀՀ դրամ (60 %):

Աշխատանքներն իրականացրել է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, որակի տեխնիկական հսկողությունը՝ «ՀՈԼԴի Քոնսալթ» ՍՊԸ-ն»:

Կարդացեք նաև

Back to top button