ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել 200 հրեաներ և ներողություն խնդրել կատարված դեպքի համար

Մայիսի 23-ին Երուսաղեմի Հայկական թաղամաս է այցելել մոտ 200 հրեա՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում նրանք ներողություն են  խնդրել կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին: Քննարկվել են նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը:

Օրեր առաջ Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա Սուրբ Հարութեան տաճարի ճանապարհին հրեա երիտասարդների էին հարձակվել: Հայր Արբակը ստացել էր մարմնական վնասվածք:

Կարդացեք նաև

Back to top button