
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հանդիպել և բանակցել են Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Կանադայի ԱԳՆ պաշտոնական կայքէջը հայտնում է, որ կողմերն անդրադարձ են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները: Ըստ հաղորդագրության, Կանադայի արտգործնախարարը վերահաստատել է, որ պաշտոնական Օտտավան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել առկա լարվածությունը, հույս է հայտնել, որ կողմերը կարող են արդյունավետ ու կառուցողական քայլերի դիմել, այդ թվում՝ ձերբակալված անձանց վերադարձի աճյունների փոխանակման գործընթացների արագացումը, պատերազմական բոլոր հանցագործությունների հետաքննությունն ու դատապարտումը, համագործակցությունը ականազերծման աշխատանքների հարցում:
Կանադայի արտգործնախարարն ասել է նաև, որ Կանադան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ի առանցքային դերակատարմանը հակամարտության երկարատև կարգավորման հասնելու հարցում:




