
ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն: Այս մասին ասված է ՀԱՊԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Այսօր Սյունիքում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ
Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանին մայիսի 12–ին տեղի ունեցած միջադեպի մասին:
Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր ընկղմվել հայկական տարածք:




