ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման խնդրին: Նախարարության կատարված գրառմանը արտաքին քաղաքական գերատեսչությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը:

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական քայլ է այդ ուղղությամբ»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:

Մայիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

Կարդացեք նաև

Back to top button