ԿարևորՀասարակություն

Արցախը Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15,000 չափաբաժին է ստացել

Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։

Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար»,- գրել է Հարությունյանը։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/739855233378519

Կարդացեք նաև

Back to top button