ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Կազան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ  Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր  մեկնում է Կազան՝ մասնակցելու   ապրիլի 29-30- ին  նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի  նիստին։ Այն անցկացվելու է Եվրասիական տնտեսական  միության, ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի, Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:

ԵԱՏՄ անդամ  պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ինտեգրված համակարգին վերաբերող հարցեր։ Նախատեսվում է հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։ Օրակարգում է ԵԱՏՄ անդամ երկրներում  ապրանքների արտահանման հարցերը  կարգավորելու  հարցը, ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների շուկան վտանգավոր բուսական վիրուսներից պաշտպանելու միջոցառումների հարցերը։ Ապրիլի 30-ին տեղի կունենա ԵՏՀ-ի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:

Այսօր ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության  կոլեգիայի ներկայացուցիչները կմասնակցեն ԵՄ-ԵԱՏՄ III միջազգային ֆորումին, որն անցկացվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպական ուսումնական ինստիտուտի ջանքերով։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։ Կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այդ թվում նաև Հայաստանի համաձայնությունը։

Երկու օր առաջ կայացած ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտնել էր, որ կոնսենսուս չկա Ադրբեջանին որևէ կարգավիճակով նշված միջոցառմանը հրավիրելու հարցում:

Կարդացեք նաև

Back to top button