Մասնագիտություն

Մասնագետը ակնթարթի և հավերժության միջև․ Սամվել Սևադա․ «Մասնագիտություն»

Կանգ առ, ակնթարթ, դու հիասքանչ ես. այս կախարդական խոսքերով հանրահայտ Ֆաուստը դադարեցրեց Մեֆիստոֆելի հետ կնքած իր հավերժական կյանքի պայմանագիրը։ Ըստ էության` գրականության մեջ երևի Ֆաուստն առաջինն էր, որ խոսեց ակնթարթի գեղեցկության մասին։

Բայց անցան տարիներ, գիտությունը զարգացավ և ստեղծեց ակնթարթը հավերժացնող սարքը` լուսանկարչական ապարատը։ Բայց միևնույն է, պահը հավերժացնելու մարդկային ձգտումը հիասքանչ է դառնում, երբ դա անում է պրոֆեսիոնալ լուսանկարիչը։ Լուսանկարչությունը ստեղծագործական մասնագիտություն է, նորաձև, պահանջված ու տեխնոլոգիաների ժամանակակից դարաշրջանում թերևս չկա մի բնագավառ, որտեղ չի կիրառվում այս մասնագիտությունը:

Այն իր շուրջն է համախմբում ստեղծագործ մարդկանց, որոնք չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց գեղեցիկի, շարժման, պայծառ և հիշարժան իրադարձությունների, մասնագիտություն, որը հավերժացնում է պահը, գործողությունը, կյանքի հետաքրքիր ակնթարթները, էմոցիաներն ու պատմությունը, մասնագիտություն, որը նաև մեզ հնարավորություն է տալիս վերադառնալ, այսպես ասենք, մթին անցյալ` լուսավոր ապագայի սպասումով։

Թվային տեխնոլոգիաների զարգացման մեր դարաշրջանում լուսանկարչությունը ձեռք է բերել համընդհանուր մատչելիություն՝ ներխուժելով մեր առօրյա, նույնիսկ՝ կենցաղ: Լուսանկարիչը հավերժացնում է կադրը, հմուտ լուսանկարիչը ոչ միայն հավերժացնում է, այլև կերտում է պատմություն: Իհարկե, տեսախցիկ ունենալը ձեզ դեռևս պրոֆեսիոնալ լուսանկարիչ չի դարձնում:

Իսկական գլուխգործոցներ ստեղծելու համար ձեզ անհրաժետ կլինի հարուստ երևակայություն ու դիպուկ աչք, ամենուր գեղեցիկն ու հետաքրքիրը տեսնելու կարողություն, յուրաքանչյուր կադրում ռիթմ ու շարժում ստեղծելու ունակություն, մեծ համբերություն ու ճաշակ և, որ ամենակարևորն է, հետաքրքիր ու միշտ նորարար գաղափարներ:

Զրույց գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս, դոցենտ Սամվել Սևադայի հետ:

Back to top button