ԿարևորՔաղաքական

Ներկայացվել է եվրոպական դիտորդների նախնական գնահատականը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունն այսօր ներկայացրել է սեպտեմբերի 9-ին և 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը։ Եվրոպական դիտորդների գնահատմամբ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են միջազգային չափանիշերին համապատասխան, միաժամանական ափսոսանք են հայտնել, որ քաղաքական ուժերի ներգավվածությունն ընտրություններում չափազանց փոքր է եղել։

Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը միակ միջազգային դիտորդական առաքելությունն էր, որը հետևում էր սեպտեմբերի 9-ին և 23-ին հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։ Կոնգրեսի պատվիրակությանը միացել էր նաև ԵՄ կոմիտեի չորս հոգանոց պատվիրակությունը։ Նրանց հաղորդագրությունը դեռ պետք է լրացվի, համալրվի նոր վերլուծություններով։ Վերջնական զեկույցը նկերկայացվի տեղական իշխանությունների բյուրոյին։ Իսկ այսօր հրվիրված ասուլիսում Եվրոպայի խորհրդի դիտորդականա առաքելության ղեկավար Հենրի Ֆերալը ներկայացրեց նախնական գնահատականները ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:

«2012 թվականի սեհտեմբերի 9-ին և 23-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը գոհունակությամբ արձանագրել է ընտրական գործընթացների լրջության, խաղաղ ընթացքի և բավարաար մասանակցության փաստը։ Ակնհայտ կեղծումներ դիտորդների կողմից չեն գրանցվել՝ չնայած բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկաացուցիչների կողմից քվեների հնարավոր առք ու վաճառքի մասին ահազանգերին»:

Այնուամենայնիվ, պատվիրակությունը ցավով արձանագրել է ՏԻՄ ընտրություններին քաղաքական կուսակցություննների թույլ մասնակցության փաստը։ Ընդունելով, որ այս իրավիճակը կարող է պայմաանվորված լինել ֆինանսական միջոցների ու մարդկային ներուժի սղությամբ, պատվիրակաությունն, այնուամենայնիվ, կարծում է, որ քաղաքական կուսակցություններն անհրաժեշտ կարևորություն չեն տալիս տեղական մակարդակում կառավարմանն ու ժողովրդավարությանը։

«Եվրոպայի խորհդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգերսի պատվիրակությունը կոչ է անում քաղաքական կուսակցություններին ակտիվ մասանկցություն ցուցաբերել հայաստանի ժողովրդավարության կայացման գործընթացներին։ Միջազգային չափանիշներին համապատասխան այս ընտրությունների իրակականացման կապակցությամբ մենք արտահայտում ենք մեր զուսպ գոհունակությունը՝ պամանավորված տեղական կառավարման մակարդակում կուսակցությունների ներգրավվածության բացակայությամբ»:

Հենրի Ֆերալը նշեց, որ խնդիրներ են եղել՝ ընտրական տեղամասերը հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարեցված չլինելու պատճառով։ Դիտորդների աչքից չի վրիպել փաստը, որ ընտրական գործընթացներում չափազանց փոքր է եղել կին թեկանծուների ներգրավվածությունը։

Թողնել պատասխան

Back to top button