
Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Ա խմբում գերազանց են հանդես եկել Կարեն Ավագյանն ու Անդրանիկ Կարապետյանը:
Կարենը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Անդրանիկը բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարենը, բարձրացնելով 200 կգ կշռող ծանրաձողը, դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Կարենն ու Անդրանիկը նվաճել էին համապատասխանաբար փոքր ոսկե և բրոնզե մեդալներ, սանձելով 175 և 170 կգ կշռող ծանրաձողերը: Կարենը հաջողությամբ կատարել է իր բոլոր մոտեցումները, իսկ Անդրանիկը՝ երկուսը:




