ԿարևորՀասարակություն

ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՀԿ-ի կատարած աշխատանքին՝ տրամադրելով 40 միլիոն եվրոյի աջակցություն։

Ծրագրի նպատակն է ապահովել ՔՈՎԻԴ19-ի դեմ պատվաստման արդյունավետ և անվտանգ իրականացումը և լրացնել ազգային առողջապահական համակարգերի հզորացմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունները:

Աջակցության շրջանակում, ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում՝ նախապատրաստում, բաշխում և մոնիտորինգ։

https://www.facebook.com/UNArmenia/posts/3925881384137567

Կարդացեք նաև

Back to top button