
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Անտարես» հրատարակչությունն ու «Գրանիշ» գրական ակումբը ամառային արձակուրդներին հանձնարարում են գրել հետաքրքրիր պատմվածքներ և մասնակցել մրցույթին։
«Արձակ 2013»- ի համակարգող Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ մրցույթի նպատակն է ժամանակակից գրականությունն ավելի ընթերցված և տարածված դարձնել, պատմվածքի ժանրին զարկ տալ ու նոր հեղինակներ բացահայտել: Ավելին՝ այդ նոր հեղինակներն էլ կներկայացվեն արտասահմանյան հրատարակիչներին ու օտարալեզու ընթերցողներին։
Այս տարի մրցույթում պատմվածքները կներկայացվեն միմիայն իրենց վերնագրերով և հեղինակային նշումներ չեն լինելու: Այս որոշման հետ համաձայնել են նաև ժյուրիի անդամները`ասելով, որ այդպես ավելի հետաքրքիր կլինի կարդալ գործը, երբ չգիտես՝ ով է հեղինակը։
Հայաստանում մանկապատանեկան գրականության վերաբերյալ խնդիրներ կան, նկատեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ մանկագիրների միջին տարիքը 70 է, իսկ մրցույթի կազմակերպիչները փորձում են հայտնաբերել մանկական հասակին մոտ տարիքային խմբում հեղինակներ և այս տարի կլնի մանկապատանեկան հատուկ մրցանակ:
Մարտիրոսյանի ձևակերպմամբ`արտասահմանում գրական այս գործունեությունը սկսել են գնահատել և այն դրսում դարձել է հայաստանյան գրական դաշտի այցեքարտը: Վերջինիս տեղեկացմամբ` վրացիների հետ կա պայմանավորվածություն իրենց ուժերով վրացերեն վերահրատարակելո մրցույթում հաղթած գրքերը։
Ի տարբերություն անցկացվող մյուս գրական մրցույթների` որտեղ հաղթում են համամասնական ցանկով հեղինակները, այս մրցույթի սկզբունքն է մնալ գեղարվեստական: Տարեց տարի ավելանում են հենց իրենց ոլորտում կայացած հեղինակների թիվը, ընդգծեց Անտաշյանը։
Տեղեկացնենք, որ հայտերն ընդունվում են սույն տարվա հուլիսի 1- ից հոկտեմբերի 1- ը ներառյալ: Մրցանակների շնորհման արարաողությունը կկայանա արդյունքների ամփոփումից հետո` մինչև տարեվերջ։




