ԿարևորՀասարակություն

Որ դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան մեկնել Ռուսաստան

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ բուժման նպատակով Ռուսաստան մեկնող ՀՀ քաղաքացիները օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը։

«Ելնելով վերջին շրջանում արձանագրված մի շարք դեպքերից՝ կապված այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ներկայիս արգելքների պահպանման պայմաններում բուժման նպատակով մեկնում են ՌԴ և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով բախվում են տարաբնույթ խնդիրների, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը․

  • Բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, ովքեր, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում:
  • Նշված քաղաքացիները օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները:
  • Նշյալ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում:
  • Չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք երկիր մուտք գործելու համար։ Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանվակայանի սահմանապահների կողմից։

Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով հորդորում ենք մեր քաղաքացիներին դրսևորել առավելագույն պատասխանատվություն նշյալ հարցերում, խստիվ հետևել պահանջվող փաստաթղթերի ձևակերպման և գրանցման կարգին, մինչև մեկնումը նախապես ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու համոզվել դրանց իսկության, համապատասխանելիության մեջ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/armembrus/posts/1303219216729879

Ռուսաստանի կաավարության՝ մարտի 16-ի կարգադրությամբ, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակում կարող են այցելել Ռուսաստանի Դաշնություն։ Դրանք են ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները։

Կարդացեք նաև

Back to top button