ԿարևորՀասարակություն

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 28-ին  հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի հարցեր: 

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: 

Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունն է հայտնել Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն հայտնեց հայ ժողովրդին:

Զրուցակիցներն ընդգծել են տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա:

Վերահաստատվել է երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button