
Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը, դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տոնավաճառին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ։ Վերջիններս սպառողներին առաջարկում են բացառապես սեփական արտադրանքը:




