
84 կողմ, 14 դեմ ձայներով խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Երեկ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացրեց բյուջեի նախագծի վերջնական տարբերակը։ Նա հատակպես այս իրավիճակում կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի համար ծրագիր ունենալը։
«Պետական բյուջեն, ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ իր բովանդակությամբ սահմանվում է որպես առաջիկա ժամանակահատվածի պետության ծրագիր, և միայն այդ պարագայում է, որ հնարավոր է հավակնություններ ունենալ ներկայանալ ներդրողներին, որոնք կարող են որոշումներ կայացնել ներդրումներ կատարելու վերաբերյալ թե՛ պետական պարտքի մեջ և թե՛ մասնավոր հատվածի հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների մեջ»,-նշել էր նա։
Ազգային ժողովը շարունակում է քառօրյայի աշխատանքները։




