
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ հեռախոսակապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերն այն մասին, որ նա երկու հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։
«Մենք նախագահի միջազգային բոլոր հեռախոսազրույցների մասին պաշտոնական հաղորդագրություններ չենք տարածում», — նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան կարգավորման թեմայով նա ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ։




