Սուրեն Հակոբյանն իր կյանքի առաջին փուլում ընտրել էր սպորտը։ Հետո դեպքերն այնպես դասավորվեցին, որ կտրուկ փոխեց հետաքրքրությունների շրջանակը։
Սլաքներն այնքան թեքվեցին, որ նախկին բռնցքամարտիկն այսօր փայտագործությամբ է զբաղվում և ունի իր սեփական բիզնեսը։
Սուրենը պատահական չհայտնվեց փայտերի աշխարհում։ Եղբոր սկսածը շարունակելն էլ պարտավորություն չէր, պարզապես որոշ ժամանակ անց հասկացավ, որ ինքն իսկապես սիրում է այս աշխատանքը։
Հպարտանում է, որ մարդիկ իր աշխատանքներին նայելով հասկանում են, որ սիրով է պատրաստված։ Համոզված է, որ հաճախորդներ ունենալու հարցում մեծ դեր է ունեցել իր անկեղծությունն ու սերը դեպի աշխատանքը։
Սուրենը փաստում է, որ Հայաստանում բիզնես կարող ես սկսել և հաջողել։ Այսօր հավելյալ աշխատանքի կարիք չունի, կարողանում է իր հիմնած բիզնեսով հոգալ իր ֆինանսական կարիքները։
Բռնցքամարտում չստացվեց պինդ կանգնել ոտքերի վրա, բայց բիզնեսում ստացվեց անպես, որ ապագայում գուցե հենց Սուրենի ստեղծած բրենդը Հայաստանում և Հայաստանից դուրս բարձր պահի երկրի անունը։