ԿարևորՀասարակություն

Արման Թաթոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում:

«Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որևէ դեպքի, անգամ բռնության որևէ կոչի կամ հնարավորության բացառումը։ Իրականացվել է իրադարձությունների անհապաղ դիտարկում՝ ապահովելով կապ իրավապահ մարմինների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությամբ առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությանը՝ որակելով այն անընդունելի ու դատապարտելի արարք ու որ առավել ևս դա, ըստ այդ պահի տվյալների, տեղի էր ունեցել երեխայի ներկայությամբ»։

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1560933274094131

Կարդացեք նաև

Back to top button