ԿարևորՄիջազգային

Հայ համայնքը Բելգիայի ներկայացուցիչների պալատին կոչ է անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

Բելգիայի մեր հայրենակիցները պատերազմի առաջին իսկ օրվանից ակտիվ ցույցեր են կազմակերպել, դատապարտելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան։

Նախօրեին նրանք Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Էլիան Տիլիոյին հանձնել են նամակ, որում կոչ էր արվում դատապարտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել Արցախի հանրապետությունը։

Վաղ առավոտից հազարավոր հայեր իրենց մեքենաներով, դանդաղ ընթացքով, մտել են Բրյուսել քաղաք․ մոտեցել Բելգիայի ներկայացուցիների պալատին, այնուհետև բոլորը դուրս են եկել մեքենաներից, համայնքի անդամներից մեկը բարձրաձայն կարդացել է նամակը և այն հանձնել են արարողակարգին։

Այս ամենն ուղեկցվել է կարգախոսներով և Արցախի հանրապետությունը ճանաչելու կոչերով։

Տարածքը լքելուց հետո ավտոշարասյունն ուղվևորվել է դեպի ՆԱՏՕ-ի գրասենյակ՝ վանկարկելով նույն կարգախոսները։

Կարդացեք նաև

Back to top button