
Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Wargonzo-ի ֆեյսբուքի էջը հայտնել է, որ թուրքական F-16-երով են հարվածներ հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
«Թիրախավորվել է Արցախի մայրաքաղաքի ծննդատունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսին է Թուրքիայի նոր պատմությունը, որ գրում է Էրդողանը»,- նշել է ալիքը։
ԱՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտի ծննդատունը և բնակելի ու հանրային տարբեր հատվածներ։




