ԿարևորՔաղաքական

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում Պոմպեոն կոչ է արել կողմերին  կատարել հրադադարի պահպանման վերաբերյալ պարտավորությունները։ Հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։

«ԱՄՆ պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Պոմպեոն կոչ է արել կողմերին կատարել  հրադադար հաստատելու իրենց պարտավորությունները, դադարեցնել բռնությունը և  ընտրել Լեռնային Ղարաբաղի  կարգավորման դիվանագիտական ճանապարհը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ։ Նա նաև ասել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Պոմպեոն նշել է հրադադարի ռեժիմի լիիրավ պահպանման անհրաժեշտության  մասին, որի շուրջ կողմերը համաձայնության էին եկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Կարդացեք նաև

Back to top button