ԿարևորՔաղաքական

Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ․ Փաշինյանի հարցազրույցը՝ WION հեռուստաընկերությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը։

«Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաև Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի:

Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ, այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար ու ճանաչել նրա անկախությունը»,- գրել է Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/686520311980479/

Կարդացեք նաև

Back to top button