ԿարևորՀասարակություն

Քննարկել ենք անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Արցախի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել են Հանրապետության հարավարևելյան հատված:

«Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:

Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»,- գրել է Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/634335620597148

Կարդացեք նաև

Back to top button