
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է վիրավոր զինծառայողներին։
«Այցելեցի առաջնագծում վիրավորված մեր հերոսներին եւ շնորհակալություն հայտնեցի հայրենիքի պաշտպանության անձնվեր գործի համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:




