
Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ: «Տելեգրամ»-ի իրանական Azariha ալիքը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում ավերված տները:
«Իրանի սահմանամերձ բնակավայրերի տներն ավերվել են՝ Բաքվի գործողությունների, իր ուժերը Իրանի սահմանին ամրակայելու պատճառով: Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ»,-գրել է իրանական ալիքը:




