ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս է արաբական աշխարհն արձագանքում Արցախյան պատերազմին

Թուրքիայի քաղաքական ամբիցիաները Մերձավոր արևելքում առաջնահերթության հասնելու և վերջինիս էքսպանսիոնիստական քաղաքականությունը, մտահոգություն է ստեղծել արաբական առանձին երկրների շրջանում։ Արևելագետ Արաքս Փաշայանը նշում է, որ արաբական երկրներն արդեն ստեղծել են որոշակի առանցնքներ, մասնավորապես օրինակ համագործակցելով Հունաստանի և Կիպրոսի հետ, արաբական երկրների վարած նման քաղաքականութունը ուղիղ կերպով թիրախավորել է  Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ինչ վերաբերում է, Արցախյան հակամարտությանը, արաբական աշխարում արձագանքները տարբեր էին․

«Հորդանանի և Եգիպտոսի կողմից արված հայտարարությունները հավասարության նշան են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մի փոքր տարբերվում է Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը, որն այսօր հակաթուրքական առանցքի անդամ է»։

Վերջին ժամանակաշրջանում արաբական առանցքային դերակատարների և Թուրքիայի միջև հակասաությունների խորացումը պայմանավորված է արաբական երկրների ընդհանուր շահերի գոտում  գտնվող տարածաշրջանային և մասնավոր հակամարտություններում Թուրքիայի հետ ունեցած մրցակցությամբ, որոնք առնվազն այս պահին դրսևորվում են դիվանագիտական և տեղեկատվական ճակատում։ Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով արաբական աշխարհը կշարունակի իրավաչափ արձագանքներ ունենալ Թուրքիայի գործողությունների նկատմամբ․

«Մեր գործընկեր և ոչ գործընկեր երկրների հետ հարաբերությունների վրա, այդ թվում արաբական երկրների, մեծ ազդեցություն է ունենալու ռազմական տեսանկյունից հայկական կողմի տարած հաղթանակները»։

Արաբամուսուլմանական աշխարհի մամուլը հեղեղված է Արցախյան հակամարտությանը վերաբերող նյութերով։ Տարբեր արաբական աղբյուրներ անդրադառնում են Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկաններին՝ վաղուց արդեն ոչ թե որպես վարկածի, այլ որպես անթույլատրելի իրականության․

«Մտահոգիչ է իսլամական միջավայրում ստեղված հակահայկական տրամադրությունները, որովհետև ունենք հայկական համայնքներ և այս քարոզչության հետևում կանգնած է Թուրքիան»։

Որքան Թուրքիան շարունակի ապակայունացնող դերակատարում ունենալ, արաբական լրատվամիջոցներն անշուշտ անդրադառնալու են, ինչ վերաբերում է միջպետական մակարդակում առարկայական աջակցություններին, արևելագետ Արմեն Պետրոսյանը չի շտապում կանխատեսումներ անել․

«Հաշվի առնելով երկկողմ շահերը, կանխատեսումներ անել չեմ շտապի, բացի իհարկե այն երկրները, որոնք բացահայտ սրված հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ»։

Արցախյան պատերազմի վերսկսումից անմիջապես հետո արաբական լրատվամիջոցներն առաջին պլան մղեցին թուրքիայի ապակառուցողական և սադրիչ գործողությունները՝ միաժամանակ երկու ուղությամբ, Արցախյան հակամարտությանը միջամտելու և հակամարտության թատերաբեմ բերելով ահաբեկչական խմբավորումների։ Թուրքիայի ձեռագիրը շարունակում է մնալ անփոփոխ և վերջինիս միջամտությունը տարբեր հակամարտություններին փաստացի այսօր ստեղծել է ապակայունություն ողջ տարածաշրջանում։

Կարդացեք նաև

Back to top button